Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հեռախոսել են Պուտինն ու Էրդողանը

Հեռախոսել են Պուտինն ու Էրդողանը
27.07.2015 | 10:18

Երեկ հեռախոսել են ՌԴ և Թուրքիայի նախագահները, զրույցի թեման եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: «Ընդգծվեց, որ ահաբեկչության դեմ պայքարում հաջողության հասնելու համար բոլոր շահագրգիռ պետությունները պետք է միավորեն ուժերը միջազգային իրավական նորմերի հիման վրա»՝ տեղեկացրել են Կրեմլից: Նախագահներն անդրադարձել են Մերձավոր Արևելքի իրավիճակին, մասնավորապես՝ Սիրիայի ու Իրաքի զարգացումներին:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ